News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի ստորաբաժանումները տեղակայված են Կունդուզում եւ Մազարի Շարիֆում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը: Նրա փոխանցմամբ` 41 զինծառայող, այսօր`  հունվարի 11-ին, կմեկնի Գերմանիա, որտեղ նախապատրաստական վարժանքներ անցնելուց հետո կտեղափոխվի Կունդուզ` փոխարինելու այնտեղի ստորաբաժանմանը: Իսկ Մազարի Շարիֆում տեղակայված ստորաբաժանման հերթափոխը տեղի է ունեցել 2011թ դեկտեմբերին, 80 զինծառայողներ վերադարձել են եւ նրանց փոխարինել են նույնքան զինծառայողներ: Ըստ որում` յուրաքանչյուր հերթափոխի ծառայությունը Աֆղանստանում տեւում է 6 ամիս:

«Միջազգային խաղաղապահ առաքելություններին ՀՀ ԶՈւ մասնակցությունը չափազանց կարեւորվում է այն տեսանկյունից, որ դա հնարավորություն է տալիս Հայաստանին գործնական մասնակցություն ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործողություններին, որի արդյունքում միջազգային հանրության կողմից Հայաստանը այլեւս չի ընկալվում միայն անվտանգություն սպառող երկիր»,- նշեց Դավիթ Կարապետյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ