News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Աշտարակի բաժնում, հունվարի 13-ին, տեղեկություններ են ստացվել, որ 51-ամյա, նախկինում դատապարտված Ալբերտ Սիմոնյանը  Կարին գյուղի մի առանձնատնից գողացել է ջեռուցման կաթսա, ջեռուցման մարտկոցներ, հեռուստացույց եւ այլ կենցաղային իրեր:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 14-ին, ժամը 03.50-ին, Ա. Սիմոնյանը հայտնաբերվել է Երեւան քաղաքի Սիլիկյան թաղամասում:

Ոստիկանությունում նա խոստովանել է, որ 2011 թ. դեկտեմբերից մինչեւ ս/թ հունվարի 14-ն ընկած ժամանակահատվածում, 5 անգամ մտել է նշված առանձնատուն եւ գողացել տարբեր ապրանքներ` պատճառելով մոտ 2.500.000 դրամի նյութական վնաս:

Ա. Սիմոնյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ