News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հանդիպումը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամների հետ լիարժեք չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա պատմեց, որ հանդիպմանը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը փորձել է ներկայացնել իրենց տեսակետը 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ, սակայն պարզվել է, որ մեծամասնական-համամասնական երկընտրանքը չի հետաքրքրում Ջոն Պրեսկոտին:

«Հանդիպման օրակարգում այդ հարցը չէր մտնում, ուստի որոշում կայացվեց, այդ հարցի քննարկումը շարունակել կուսակցական կազմով հանդիպումների ժամանակ»,-ասաց Զոհրաբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ