News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան ուղեւորվող եւ «Կազբեգի-Վերին Լարս» անցակետում վատ եղանակային պայմանների պատճառով մնացած անձանց մեջ կան Հայաստանի քաղաքացիներ: Ինչպես NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Վրաստանում Հայաստանի դեսպանատունը տեղական իշխանությունների հետ կապ է հաստատել: Տվյալ պահին սահմանին են գտնվում Հայաստանի քաղաքացիներով երեք մեքենաներ, նաեւ 6 բեռնատար եւ 1 ավտոբուս:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Վերին Լարս» անցակետը փակ է հունվարի 16-ից վատ եղանակային պայմանների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ