News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի լրագրող CNNturk-ի «Չեզոք գոտի» հաղորդման հեղինակ եւ վարող Ահմեդ Հաքանը ինտերնետում հայերի դեմ ռասիստական հայտարարություններին ի պատասխան, ուղիղ եթերում ասել է. «Ես հայ եմ, բան ունե՞ք ասելու»։

Թուրք լրագրողը նշել է, թե իրեն շոկի մեջ է գցել այն, որ ինտերնետում մարդիկ քննադատում էին այն, որ Հրանտ Դինքին սպանելու պատճառով թուրք երիտասարդների են դատում։ «Ես այդ քննարկումներում ասացի. «Բոլորս հայ ենք» կարգախոսը եւ ապշեցի լպիրշ արձագանքներից։ Տեսա, որ մարդիկ դեռ հայ լինելը հայհոյանք եւ վիրավորանք են համարում։ Ես նրանց ասացի, որ ուղիղ եթերով եմ ասելու, որ հայ եմ։ Ինձ հարցրեցին, իսկ Երեւանում կարո՞ղ եմ ասել, թե թուրք եմ։  Եթե ես Երեւանում չկարողանամ ասել, որ թուրք եմ, դա Երեւանի ամոթը կլինի, իսկ եթե Ստամբուլում ասեմ, որ հայ եմ, դա Ստամբուլի պատիվը կլինի»,-ասել է Ահմեդ Հաքանը։

Թուրք լրագրողը կատարել է խոստումը եւ ուղիղ եթերում ասել. «Ես հայ եմ, բան ունե՞ք ասելու», որից հետո Tweeter-ում բազմաթիվ գովեստի խոսքերի է արժանացել։ «Կեցցես, Ահմեդ Հաքան, ճիշտ հաղորդում պատրաստեցիր, Բոլորս Ահմեդ Հաքան ենք»,-նշվել է թուրք լրագրողին ուղղված Tweet-ներից մեկում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ