News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Բժիշկները չեն կարողացել փրկել ֆրիսթայլի կանադացի վարպետ Սառա Բուրքի կյանքը: Նա մահացել է հունվարի 19-ին Սոլթ Լեյք Սիթիի հիվանդանոցում: Բուրքը հունվարի 10-ին ամերիկյան Պարք Սիթիում անհաջող վայրէջք էր կատարել բարդ ցատկից հետո: Նա նախապատրաստվում էր Էքստրեմալ մարզաձեւերի համաշխարհային խաղերին: Մի քանի օր Բուրքը կոմայի մեջ էր: Վնասվել էր ողնաշարային զարկերակը, որը հեռացվել էր: Բուրքի մահվան պատճառը եղել է սրտի կանգն ու ուղեղի թթվածնային քաղցը: Մարզուհին 29 տարեկան էր, հաղորդում է AFP-ն:

Սառա Բուրքը 2005թ. աշխարհի առաջնության հաֆփայփի չեմպիոնն էր, նա Էստրեմալ մարզաձեւերի համաշխարհային խաղերում չորս անգամ հաղթել էր սուպերփայփում: Բուրքը 2014թ. Սոչիի Օլիմպիական խաղերի հաղթողի գլխավոր հավակնորդներից էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ