News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Լանքշիր քաղաքի շինարարական ընկերություններից մեկը` TP Aspinall and Sons-ը, ավարտել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ծննդյան 50-ամյակին նվիրված «Կրակե շատրվանների» շինարարությունը: Այդ մասին գրում է BBC-ին` նշելով, որ այդ «արվեստի գործը», որի բարձրությունը հարյուր ֆուտ է (30 մետր),  Բաքու է տեղափոխվել 10 բեռնատար ավտոմեքենաների միջոցով, որոնք Ալիեւ որդու նվերը տեղ հասցնելու համար քշել անցել են մոտ 3 հազար մղոն (4800 կիլոմետր) տարածություն: Իլհամ Ալիեւը ինքն է պատվիրել այդ կառույցի շինարարությունը` վճարելով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ (1.547.300 դոլար):

«Ժամանակը քիչ էր, կառույցի վերջին մասերն էլ տեղադրել ենք բեռնատար ավտոմեքենաների վրա, սակայն հարկադրված ենք եղել եւս 21 ճամպրուկներով ինքնաթիռի միջոցով տեղափոխել մնացած հատվածները»,-ասել է «արվեստի գործը» պատրաստած շինարարական ընկերության նախագահ Սիմոն Ասփինալը` հավելելով, որ 10-օրյա ճամփորդությունը իսկապես ծանր է եղել իրենց համար:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւի 50-ամյակը լրացել է դեկտեմբերի 24-ին, որի կապակցությամբ Ադրբեջանում լուրջ պատրաստություններ են ընթացել: Օրինակ, Սումգայիթի տեղական ինքնակառավարման մարմի ղեկավար Էլդար Ազիզովը 50 մետրանոց տորթ էր պատրաստել նախագահի ծննդյան օրվա առթիվ, որն ավելի ուշ «քամին տարավ»: 

Փաստորեն, ավտորիտար պետության առաջնորդը շարունակում է նվերներ ստանալ, իսկ ավելի ստույգ նա ինքն իրեն է նվեր արել` պատվիրելով «Կրակե շատրվանները»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ