News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իլհամ Ալիեւի 50 ամյակի առթիվ Սումգայիթի տեղական ինքնակառավարման մարմի ղեկավար Էլդար Ազիզովի` 50 մետրանոց տորթի մի մասը «քամին տարել է» նախագահի ծննդյան տարեդարձից մեկ շաբաթ առաջ: Այդ մասին գրում է ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթը:

«Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահի ծննդյան տարեդարձից մի շաբաթ առաջ այդ տորթի մի մասը քամին տարել էր, Էլդար Ազիզովը խիստ կարգադրություն էր տվել, որ տորթը մինչեւ դեկտեմբերի 24-ը պատրաստ լինի: Դրանից հետո քաղաքի ղեկավարությունը կարգադրել է ավտոբուսներով շրջապատել վրանները, որտեղ ընթանում էին տորթի պատրաստման աշխատանքները` դրանով փորձելով խուսափել նախորդ միջադեպի կրկնությունից»,-գրում է թերթը: Աղբյուրը հայտնում է, որ տորթի պատրասպման աշխատանքներից հատկապես տուժել են Սումգայիթի գործարարները, որոնց հարկադրել են փակել 11 տոննա կշռող տորթի համար անհրաժեշտ ծախսերը:

Նշենք, որ դեկտեմբերի 24-ին այդ 50 մետրանոց տորթը մատուցել են տեղի բնակիչներին, իսկ այդ արարողությանը մասնակցել են 2 հազար մարդ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 50-ամյակը լրանում է դեկտեմբերի 24-ին, որի կապակցությամբ, Ադրբեջանում արագընթաց կերպով պատրաստվում են «առաջնորդի» ծննդյան օրը նշելուն: Օրինակ, Սումգայիթի տեղական ինքնակառավարման մարմի ղեկավար Էլդար Ազիզովը 50 մետրանոց տորթ էր պատրաստում նախագահի ծննդյան օրվա առթիվ: Մյուս քաղաքներում եւ շրջաններում էլ դեկտեմբերի 24-ը շքեղությամբ նշելու համար անհավանական պատրաստություններ էին տեսնում: Ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված էին Իլհամ Ալիեւին ուղղված շնորհավորանքներով եւ մաղթանքներով:

Տպել
Ամենաշատ