Ադրբեջանցի մարզիկի սեռական հայհոյական ժեստը թուրք երկրպագուների նկատմամբ մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում...

Ստամբուլում WBC silver մրցաշարի ժամանակ ադրբեջանցի մարզիկի սեռական հայհոյական ժեստը թուրք երկրպագուների նկատմամբ մեծ սկանդալ է առաջացրել Թուրքիայում։

Սոցկայքերի թուրքական տիրույթում խիստ դատապարտում են ադրբեջանզի մարզիկի ոչ սպոևտային պահվածքը թուրք երկրպագուների նկատմամբ։ Մեկնաբանություններում շատ են գրում, որ «ազերիից եղբայր դուրս չի գա»։ Մեկնաբանություններից մեկում մի թուրք երիտասարդ գրել է, թե ադրբեջանցիներն այնպես են անում, որ թուրքերը ստիպված Հայաստանին պաշտպանեն։