ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 9-ին, կազմել է 360.43 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով։ Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 403.36 դրամ (աճել է 0.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.38 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 357.5–359 դրամով, վաճառվում է 361-362.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 395-400 դրամով, վաճառվում է 403.5–410 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.11–4.15 դրամով, վաճառվում է 4.35–4.54 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 359 դրամով, վաճառվում՝ 361.5–362 դրամով:

Եվրոն գնվում է 400 դրամով, վաճառվում է 403.5 դրամով:

Ռուբլին գնվում է 4.13 դրամով, վաճառվում է 4.21 դրամով: