Վաղը վարչական շրջանի ղեկավարը հանդիպելու է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի ծնողական ժողովի հետ, և քննարկում պետք է ունենան թեմայի վերաբերյալ, որպեսզի մի քանի տեսանկյունից հարցին մոտենանք. և հասկանանք, առաջին հերթին տնօրենի պրոֆեսիոնալ որակները, և երկրորդ հերթին հրապարակված տեսանյութը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 9–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով օրերս համացանցում տարածված տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Իրինա Մկրտչյանը ծխում՝ կաթուցիչ օգտագործելով։

«Ինչ վերաբերում է ընտանեկան այդ միջադեպին, ես որքան գիտեմ, տնօրենի կողմից հաղորդում կա տրված ոստիկանություն շորթման գործով, և որքանով, որ ընկալում ես այդ երևույթը, զազրելի, տգեղ բան է արված։ Այդտեղ անձնական, ներքին խոհանոցի մեջ շատ փորելը, թույլ տվեք ես այդտեղ չմտնեմ»,–ասաց նա։

Նշենք, որ դպրոցի տնօրենն արձագանքել էր տեսանյութին, որտեղ չէր հերքել ծխելու փաստը, միայն նշել էր, որ դա տեսանյութը հրապարակել է իր նախկին ամուսինը։