Թուրքիայի և Ադրբեջանի միջև պառակտում սերմանելու փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ադրբեջանից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։
Թուրքական պետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միասնությունն ակնհայտ անհանգստություն է առաջացնում որոշակի շրջանակներում։
«Բավական է հայացք նետել պատմությանը՝ հասկանալու համար, թե ինչի են ընդունակ Թուրքիան, Ադրբեջանը և մյուս թյուրքական պետությունները, երբ գործում են համատեղ։ Մենք տարբեր պետություններ ենք՝ տարբեր ինստիտուցիոնալ կառուցվածքներով։ Սակայն մեզ ամուր կապում են եղբայրական կապերը։ Հենց այդ կապն է մեզ ուժ տալիս։ Մեր եղբայրությունը մեր ընդհանուր անցյալի, մշակութային ժառանգության և այն մեծ հարստության ամենահուսալի երաշխիքներից մեկն է, որը մենք փոխանցելու ենք ապագա սերունդներին», - ընդգծել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նաև շեշտել է երկու երկրների ճակատագրերի անքակտելի միասնությունը, համերաշխությունն ու եղբայրական կապերը. «Թուրքիան և Ադրբեջանն այսուհետ ևս ուս ուսի տված միասին առաջ են գնալու տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման ճանապարհով»։





























