News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Գյուլը նշել է, թե ինքը դատապարտում է այդ օրինագծի ընդունումը եւ շեշտում, որ այսուհետ Ֆրանսիան մտավ այն երկրների շարք, որոնք սահմանափակում են խոսքի ազատությունը, խանգարում գիտական աշխատանքների իրականացմանը։ «Ամենատխրեցնողն այն է, որ այն արվեց որպես նախընտրական ներդրում, որը Ֆրանսիայի պես մեծ երկրի համար շատ նվաստացուցիչ քայլ է»,-նշել է Գյուլը՝ շեշտելով, թե օրինագիծը թուրք ժողովրդի գիտակցության մեջ չսպիացող մի հետք է թողնելու։

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ կլինեն այս օրինագիծը սխալ համարող 60 սենատոր, ովքեր կնախաձեռնեն օրինագծի տեղափոխումը Սահմանադրական դատարան։

Նշենք, որ հունվարի 23-ին մոտ 8 ժամ տեւած լարված քննարկումներից հետո Ֆրանսիայի Սենատը  127 կողմ եւ 86 դեմ ձայներով ընդունեց այդ երկրի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Օրենքը ցեղասպանությունների մերժման դեպքում նախատեսում է տուգանք 45 հազար եվրո, եւ մեկ տարի ազատազրկում: Հիշեցնենք, որ Ֆրանսիան օրենքով ճանաչել է երկու ցեղասպանություն՝ Հայոց Ցեղասպանությունն ու Հոլոքոստը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ