News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Այսօր լրանում է ռուս նշանավոր պոետ, երգիչ եւ դերասան Վլադիմիր Վիսոցկիի ծննդյան 74-ամյակը: Google.ru-ն, ավանդույթի համաձայն, տոնական տարբերանշանով է  ներկայանում, որի վրա պատկերված են սկավառակ, կիթառ եւ ինքը` Վիսոցկին:

Որեւէ մակդիր չի կարող ամբողջությամբ բնութագրել, թե ով էր Վիսոցկին իր սերնդակիցների համար: Նրա ձայնագրությունները վաճառվում էին միլիոններով, նրա խռպոտ ձայնը հնչում էր խորհրդային հսկայական միության բոլոր անկյուններում,  Տագանկայի թատրոնում նրա մասնակցությամբ ներկայացումները միշտ լի էին հադիսատեսով, նրա մասնակցությամբ ֆիլմերը պաշտամունքային էին:

Վլադիմիր Վիսոցկին ծնվել է 1938թ. հունվարի 25-ին Մոսկվայում: Նա ավարտել է Մոսկվայի գեղարվեստական թատրոնի դպրոց-ստուդիան: 60-ականների սկզբին աշխատել է Մոսկվայի Պուշկինի անվան դրամատիկական թատրոնում: Այդ ժամանակ էլ գրվել են նրա առաջին երգերը:

1967թ. հուլիսին Վլադիմիր Վիսոցկին ծանոթացել է ռուսական ծագմամբ ֆրանսիացի դերասանուհի Մարինա Վլադիի հետ: Հանդիպումը հսկայական դեր ունեցավ երգչի կյանքում: Վլադին մեծ ազդեցություն գործեց նրա հետագա ճակատագրի վրա, իսկ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դերասանների միջեւ ռոմանտիկ հարաբերություններին շունչը պահած հետեւում էին բոլոր երկրպագուները: 1970թ. դեկտեմբերին Մարինան Վիսոցկիի երրորդ կինը դարձավ:

1980թ. հուլիսի 18-ին Վիսոցկին վերջին անգամ հանդես եկավ Տագանկայի թատրոնում` իր ամենահայտնի` Համլետի դերով: Վլադիմիր Վիսոցկին մահացել է 1980թ. հուլիսի 25-ին քնած ժամանակ: Նա ընդամենը 41 տարեկան էր: Մահվան պատճառը պարզել հնարավոր չէր, քանի որ դիահերձում չկատարվեց: Մի քանի վարկածներ կան. Ասֆիքսիա, որը կարող էր առաջանալ հանգստացնող միջոցների մեծ քանակություն օգտագործելուց (մորֆի եւ ալկոհոլ) եւ սրտամկանի սուր ինֆարկտ:

Վլադիմիր Վիսոցկիի մահվան մասին խորհրդային լրատվամիջոցներում գրեթե ոչինչ չէր գրվել, սակայն Տագանկայի թատրոնի առջեւ բազմամարդ ամբոխ էր հավաքվել: Հուղարկավորության օրը Տագանկայի հրապարակի շրջակա շինությունների տանիքներն անգամ լի էին մարդկանցով: Վիսոցկիին ասես հրաժեշտ տալու էր եկել ողջ Մոսկվան, թեեւ մահվան պաշտոնական լուրը չէր հաղորդվել: Մարինա Վլադին ամուսնու ընկերներից մեկին` Վ. Ի. Թումանովին ասել է. «Վադիմ, ես տեսել եմ, թե ինչպես են հուղարկավորում արքայազներին, թագավորներին, բայց նման բան չեմ տեսել…»: Նրան հուղարկավորել են 1980թ. հուլիսի 28-ին,

«Վիսոցկիի երգերի բառերը ասացվածքներ են դարձել, նրա երգերը շարունակում են երգել ոչ միայն հայտնի կատարողները, այլեւ սովորական մարդիկ` սեղանի շուրջ: Վերջերս ХХ դարի կուռքերի մասին անցկացված հարցմանը Վիսոցկին երկրորդ տեղն էր զբաղեցրել` Յուրի Գագարինից հետո», - գրում է REGIONS.RU-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ