News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն ընտրվել է էքստրեմալ մարզաձեւերի` «Ադրենալին» ասոցիացիայի պատվավոր նախագահ: Ընտրության արարողությունը տեղի է ունեցել ասոցիացիայի կազմկոմիտեի եւ նախագահության նիստի ժամանակ:

«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համագումարին մասնկացում էին էքստրեմալ մարզաձեւերը (սնոուբորդ, ռեյսինգ, պեյնթբոլ, պառկուռ, արտաճանապարհային մեքենաներ, ինչպես նաեւ այլ սպորտաձեւեր) ներկայացնող տարբեր ակումբների եւ ասոցիացիաների ավելի քան 50 ներկայացուցիչ: Կազմակերպության առաքելությունն է աջակցել երկրում էքստրեմալ մարզաձեւերի զարգացմանը, մրցույթների անցկացմանը, ազգային եւ միջազգային կառույցների հետ համագործակցությանը: 

«Թույլ տվեք հայտնել իմ խորհին երախտագիտությունը Հայաստանի էքստրեմալ մարզաձեւերի ասոցիացիայի պատվավոր նախագահ դառնալու համար: Ես ուրախ եմ այստեղ տեսնել իմ համախոհներին` մարդկանց, ում համար էքստրիմը ոչ միայն սուր տպավորություններ ապահովելու միջոց է, այլ նաեւ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություն:  Անկասկած, այստեղ հավաքվել են խիզախ մարդիկ, ովքեր կարողանում են պայքարել եւ հասնել իրենց առջեւ դրված նպատակին: Որպես ասոցիացիայի պատվավոր նախագահ ես հավատում եմ, որ Հայաստանի համար այս  նոր մարզաձեւերը դեռ կգտնեն իրենց համակիրներինե, - նշել է «ԱրմենՏելե ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Այսօրվա միջոցառման հաջողությունը խոսում է այն մասին, որ մեր երկրում արդեն հասունացել է այն պահը, երբ էքստրեմալ սպորտաձեւերի բոլոր ակումբներին եւ անհատ սիրահարներին անհրաժեշտ է համախմբվել մեկ կառույցում: Համատեղ ուժերով էքստրեմալ մարզաձեւերի երկրպագուներն ու պրոֆեսիոնալները կկարողանան կազմակերպել նշանակալից մրցաշարեր: Ավելի հեշտ կլինի տեխնիկական հագեցվածության, փորձի փոխանակման եւ միջազգային կառույցների հետ կապեր հաստատելու հարցերի լուծումըե, - նշել է Հայաստանի էքստրեմալ մարզաձեւերի` «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Միջոցառման շրջանակում Հայաստանի էքստրեմալ մարզաձեւերի` «Ադրենալին» ասոցիացիայի եւ Վրաստանի Geoxtreme ֆեդերացիայի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ