News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը  որոշ կրճատումներով ներկայացնում է France-Presse գործակալության հոդվածը, որը հրապարակվել է լիբանանական ֆրանսալեզու L’Orient-Le Jour թերթում.

«Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցից երեք տարի առաջ վերլուծաբանները նշում են, որ թուրքական անդրդվելիությունն ավելի ու ավելի անտանելի է դառնում այն երկրների նկատմամբ, որոնք, ինչպես Ֆրանսիան, ցանկանում են Հայոց ցեղասպանության մասին օրենք ընդունել:

Ավելի քան մեկ ամիս Թուրքիան մկաններն էր ցույց տալիս Ֆրանսիային` ստիպելով  հրաժարվել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից:

Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան կտրուկ կերպով մերժում է «ցեղասպանություն» տերմինը, եւ այդ վճռականությունը տասնամյակներով է դրսեւորվում` առավել կամ նվազ չափով զգուշացնելով Ցեղասպանությունը կամ դրա մերժումը քրեականացնող օրենք ընդունել ցանկացող երկրներին:

Դա սակայն չի խանգարել, որպեսզի ավելի քան քսան պետություն ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Եւ դա ավելի ու ավելի անտանելի է դառնում  առաջին հերթին Անկարայի համար, գրում է «Milliyet» թերթի մեկնաբան Սենմիհ Իդիզը:

«Թուրքիան բազմապատկում է Ֆրանսիայի դեմ սպառնալիքները: Սակայն մի քանի շաբաթ անց այդ թեման նորից կհայտնվի ԱՄՆ կոնգրեսի օրակարգում: Հերթում այլ երկրներ եւս կան:  Ամեն անգամ Թուրքիան ետ է կանչելու իր դեսպանին: Մենք կանգնած ենք անհեթեթ իրավիճակի առջեւ»,-գրել է նա:

Միջազգային ճգնաժամային խմբի անդամ Հյու Պոպուայի կարծիքով` լուծումը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մեջ է: «Թուրքիայում շատերը մտահոգված են, թե ինչպես երկիրը կահաղթահարի 2015 թ. հետ կապված իրավիճակը, եւ կարծում են,  որ պետք է  հայերի հետ հաշտեցման ուղի որդեգրել` լինելու համար այն մարդկանց կողքին, ովքեր հիշելու են Անատոլիայի անհետացած հայ համայնքին... եւ չլինել թիրախ»,- նշել է վերլուծաբանը:

Թուրքիան այլեւս չի կարող խուսափել հիշողության հետ կապված իր պարտավորությունների կատարումից եւ զղջումից, նշում է «HaberTürk»  թերթի մեկնաբան, պրոֆեսոր Սոլի Օզելը: Նրա խոսքով` «առաջին հերթին պետք է ցավ հայտնել. թուրքական պետությունը երբեք դա չի արել: Իրականում դա ելակետ է հայկական հարցի մեղմացման խնդրում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ