News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Օդեսա քաղաքում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի: Հայաստանի ԱԳՆ-ն արդեն նախապատրաստել է ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծ, որին հավանություն տալու հարցը ներառվել է կառավարության փետրվարի 2-ի նիստի օրակարգ:

Արտգործնախարարության ներկայացրած տեղեկանքում նշվում է, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը, ի թիվս այլ գործառույթների, տրամադրում է հյուպատոսական ծառայություններ Ուկրաինայի ողջ տարածքով:

Ուկրաինայում բնակվում է շուրջ 400 հազ. հայ: Կիեւում ՀՀ դեսպանության հյուպատոսական ծառայության աշխատանքը ընթանում է խիստ ծանրաբեռնված օրակարգով: Բացի այդ, Կիեւից մեծ հեռավորության վրա բնակվող անձանց համար դժվարություններ են առաջացնում երկար ճանապարհների հետ կապված (Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններից Կիեւ հեռավորությունը մոտ 800-1.100 կմ է): Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններում, մասնավորապես Օդեսայում, Ղրիմում հայերի թիվը հասնում է մոտ 150-180 հազարի:

Օդեսա քաղաքը հանդիսանում է կարեւորագույն ճանապարհա-տրանսպորտային հանգույց, որի առանձնահատուկ նշանակությունը Հայաստանի համար պայմանավորված է Իլիչեւվսկ-Փոթի երկաթուղա-լաստանավային կապի առկայությամբ: Օդեսայում գլխավոր հյուպատոսության առկայությունը հնարավորություն կընձեռնի պատշաճ մակարդակով կազմակերպել Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջաններում, Ղրիմում եւ Մոլդովայում բնակվող ՀՀ քաղաքացիների հյուպատոսական ծառայությունների մատուցումը, ինչը ներկայումս դժվարամատչելի է Կիեւից հեռավորության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ