News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այս տարվա ընթացքում որոշակի առաջխաղացում կլինի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հարցում: Այդ մասին այսօր` փետրվարի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը: Նրա խոսքով` այդ հարցը գտնվում է ՀՀ նախագահի անմիջական հսկողության եւ ուշադրության կենտրոնում:

«Հստակ որոշումների մասին խոսել դեռեւս չի կարելի, քանի որ կողմերը գտնվում են աշխատանքային որոշումների կայացման փուլում: Առավել հստակ որոշումները կհրապարակվեն 2 ամսից»,- ասաց Մ. Վարդանյանը:

Նշենք, որ նախնական հաշվարկով` Հայաստան-Իրան երկաթգիծը կունենա 470 կմ երկարություն, իսկ շինարարությունը կարժենա մոտ 1.5 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ