News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի երկրամասի մի քանի շրջանների հայ համայնքների ներկայացուցիչները ծրագրում են ստեղծել հայկական նոր կառույց` Հայ համակարգող խորհուրդ (ՀՀԽ), որի մասին դրույթները պատրաստ կլինեն մոտ օրերս: Երկրամասային Հայ համակարգող խորհրդի ստեղծման անհրաժեշտության պայմանավորվածությունը ձեռք է բերվել հունվարի  29-ին Նովոռոսիյսկում կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են Կրասնոդարի, Նովոռոսիյսկի, Սոչիի, Տուապսեի եւ Ապշերոնի շրջանների հայ հասարակական կառույցներ:  Սպասվում է, որ ՀՀԽ-ին կմիանան նաեւ Կուբանի այլ շրջանների հայկական ուժերը:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ստեղծվող կառույցի նպատակը Թուրքիայում Հայոց ցեղասպանության առաջիկա 100-ամյա տարելիցի հետ կապված Կրասնոդարի երկրամասում հայկական կազմակերպությունների եւ առանձին անձանց ազգային հասարակական-քաղաքական գործունեության,  ինչպես նաեւ այլ հարցերի համակարգումն է:  

Հունվարի 29-ին Նովոռոսիյսկում հավաքված հայկական հասարակական կառույցների ղեկավարներն ու անդամները քննարկել են նաեւ մի շարք այլ հարցեր, մասնավորապես` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունման համար ՌԴ-ի Պետդումային ուղղված դիմումի ստորագրահավաքի ընթացքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ