News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թեեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դեռ 2000 թվականից ճանաչվել է տնտեսության զարգացման գերակա ուղղություն` ոլորտը հարկային արտոնություններ չի ունեցել: Հիմա ՀՀ կառավարությունը որոշել է լրացնել այդ բացը:

Կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի առաջարկով` տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համակարգչային տեխնիկայի բնագավառում իրականացվող ծրագրային ապահովման հարմարեցումը, արտադրության պրոցեսում նորամուծությունների ներդրումը եւ ինովացիոն գործունեությունը հարկման առումով կհամարվեն գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքներ: Իսկ դա նշանակում է, որ այդ աշխատանքների վրա կատարված ծախսերը կնվազեցվեն համախառն եկամտից (կներառվեն ինքնարժեքում):

Նշենք, որ շահութահարկի մասին օրենքով` ՀՀ կառավարությունն իրավունք ունի սահմանել գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը):

Այս հարցը ներառված է ՀՀ կառավարության փետրվարի 2-ի նիստի օրակարգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ