Կայքի շարժական տարբերակն արդեն հասանելի է. ՓՈՐՁԵՔ ԱՅՆx

Արխիվ

Partner News

Թուրքիայի կառավարության անդամները հրաժարվել են ֆրանսիական մեքենաներից

Թուրքիայի կառավարության անդամները հրաժարվել են ֆրանսիական  մեքենաներիցՓետրվար 02, 2012 | 12:54

Ֆրանսիայում ցեղասպանությունների մասին օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի կառավարությունը հրաժարվել է նախօրոք վարձակալության համար պատվիրած Renault Latitude մեքենաներից եւ նախընտրել է օգտագործել Ford Mondeo մոդելի մեքենաներ:

Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ` Թուրքիայի կառավարության անդամներին ծառայողական մեքենաներ վարձակալությամբ տվող Akmercan ընկերությունը պատրաստվել էր գնել  130 հատ Renault Latitude, սակայն կառավարությունը Ֆրանսիայում ցեղասպանությունների օրինագծի հետ կապված զարգացումներից հետո խնդրել է, որ նոր մեքենաները չլինեն ֆրանսիական: Ընկերությունը նախնական փուլի համար պատվիրել է 20 հատ Ford Mondeo:

Նշվում է, որ մինչեւ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի որոշումը սառեցված է նաեւ Թուրքիայի գիտական արդյունաբերության եւ տեխնոլոգիայի նախարարության համար պատվիրված էլեկտրական սնուցմամբ մեքենաների պայմանագիրը:

Վերջնական որոշում չլինելու պատճառով դեռեւս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի ընդունել իրեն նվիրած էլեկտրական սնուցմամբ Renault Fluence մեքենան:  


Լուրեր Հայաստանից - NEWS.am

Thank you for your comment. Your comment must be confirmed by the administration.

Լրահոս

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...  

Բոլոր նորությունները...