News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում դոլարի փոխարժեքը կտրուկ բարձրացել է բորսայական գործարքների արդյունքում: «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարի միջին փոխարժեքն այսօր` փետրվարի 2-ին կազմել է 388.79 դրամ; Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.42 %-ով, ինչն այս տարվա ընթացքում արձանագրված ամենակտրուկ տատանումն է:

Ընդհանուր առմամբ վաճառվել է 1.1 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման որոշ կետեր դոլարն ընդունում են 388 դրամով, վաճառքը սկսում է 390 դրամից;

Դոլարի փոխարժեքի բարձրացմանը նպաստում է հունվարի 27-ից հետո փողի բազայի աճը, ինչը որոշակի փոխարժեքային ճնշումներ է ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ