News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուս հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովին մեղադրել են Դոնի Ռոստովում ոմն Մերի Ոսկանյանի բռնաբարության մեջ: Այդ մասին անհայտ երգչուհին հայտնել է երեկ երեկոյան HTB հեռուստաալիքի «Խոսում եւ ցուցադրում ենք» թոք-շոուի եթերում: Սաֆրոնովն անմիջապես արձագանքել է եւ դիմել Սավելովի դատարան` Ոսկանյանից 10 միլիոն ռուբլի գանձելու պահանջով: Նա նաեւ պահանջում է պարտավորեցնել Մերի Ոսկանյանին հերքել իր հայտարարությունը: Դերասանի փաստաբան Սերգեյ Ժորինը հաստատել է, որ հայց են ներկայացրել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մերի Ոսկանյանը եթերում հայտարարել է, թե Նիկասի հետ ծանոթացել են Դոնի Ռոստովի առեւտրի կենտրոններից մեկում, եւ նկարիչն առաջարկել է նկարել նրան: Բայց հյուրանոցի սենյակում իբր հարձակվել եւ բռնաբարել է աղջկան: Որպես ապացույց Մերի Ոսկանյանը ներկայացրել է… Սաֆրոնովի ինքնագրով գիրքը եւ մի քանի լուսանկարներ, սակայն բավական պարկեշտ տեսքով:
Նկարիչը հերքել է անգամ ծանոթության փաստը, եւ նշել, որ նա ցանկանում է PR անել իր հաշվին, նշում է LifeNews-ը: Գործով նախնական լսումները կայանալու են մարտի 5-ին:

Մերի Ոսկանյանը նշել է, թե մարտի 5-ի մասին իրեն հայտնի է դարձել լրատվամիջոցներից, բայց չի կարող ներկայանալ: «Ես գործազուրկ միայնակ մայր եմ, որտեղից ինձ այդքան գումար»,- ասել է նա եւ հավելել. «Ես զրպարտիչ չեմ: Իմ խոսքերի ապացույցը միայն իմ բառերն ու լուսանկարներն են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ