News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Ֆոբոս գրունտ» տիեզերակայանի փորձարկման ընթացքում առաջացած իրավիճակի պատճառների վերլուծության հարցերով հանձնաժողովը հայտնաբերել է կոնստրուկտորական փաստաթղթերի համեմատ անսարքություններ, թերություններ եւ շեղումներ: Այս մասին նշվում է  միջգերատեսչական հանձաժողովի եզրակացության մեջ, որը հրապարակվել է Դաշնային տիեզերական գործակալության` «Ռոսկոսմոսի» կողմից:

«Տվյալների փորձագիտական մշակմամբ հայտնաբերվել է 32 անսարքություն, 18 թերություն եւ կոնստրուկտորային փաստաթղթերից 48  շեղում (ընդհանուր առմամբ` 98), որոնց պատճառնեը վերացված են, իսկ արդյունքները ներկայացված են  տիեզերանավի տեխնիկական պատրաստավածության մասին ամփոփիչ հաշվետվության մեջ»,-նշված է զեկույցում:

Հանձնաժողովի եզրակացությունից բխում է, որ «Ֆոբոս գրունտի»  հետ կապված իրավիճակի պատճառը մեքենայի կենտրոնկան -հաշվիչ սարքավորման  երկու կիսհամալիրների վերաթողարկումն է եղել, որոնք թռիչքի ինչ-որ հատվածում պետք է կառավարում իրականացնեին, որից հետո էլ տեղի է ունեցել տիեզերական սարքի թռիչքի խախտում եւ այն անցել է էներգիայի տնտեսման ռեժիմի եւ սպասել Երկրից հրահանգի:

Հիշեցնենք, որ «Ֆոբոս գրունտը» բաց էր թողնվել 2011թ. նոյեմբերին:  Այն սակայն մնացել էր մերձերկրային ուղեծիրում, եւ սարքի հետ կոնտակտ հաստատելու փորձերն անհաջող էին եղել: Տիեզերական սրաքն ընկել էր 2012թ. հունվար 15-ին Չիլլի Վելինգտոն կղզուց  1,25 կմ հեռավորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ