News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Առաջիկա երեք օրում Հայաստանի տարածքում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով, առաջիկա գիշերը եւ փետրվարի 7-ի առավոտվա առաջին կեսին հանրապետությունը դեռ կգտնվի անտիցիկլոնի ազդեցության գոտում, որի հետեւանքով կդիտվի պարզ, առանց տեղումների եղանակ:

«Իսկ փետրվարի 7-ի երկրորդ կեսին հանրապետության տարածքում Թուրքիայից մոտենում է ցիկլոն, որն արդեն երեկոյան ժամերին կընդգրկի հանրապետության ողջ տարածքը: Սա նշանակում է, որ արդեն երեկոյան ժամերին, նաեւ փետրվարի 8-ին եւ 9-ին, Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն:

Առանձին վայրերում կդիտվի նաեւ քամու ուժգնացում 15-20 մետր/վայրկյան արագությամբ, լեռներում եւ լեռնանցքներում կդիտվի բուք, ճանապարհներին` մերկասառույց, տեսանելիության փոքրացում»,-ասաց Սուրենյանը:

Օդի ճերմաստիճանն այսօր էապես չի փոխվի, իսկ փետրվարի 8-ի գիշերը, ամպամածության ավելացման եւ հարավ-արեւմուտքից տաք օդային հոսանքների ներհոսքով պայմանավորված հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը 10-13 աստիճանով կբարձրանա:

Այնուհետեւ հաջորդ երկու օրերին ջերմաստիճանը կմնա անփոփոխ:

Երեւանում փետրվարի 8-9-ին  գիշերային ժամերին սպասվում է 3-5 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը` 0-ին մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ