News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ է կիրառում, որոնք ուղղված են այդ երկրի Կենտրոնական բանկի դեմ: Համապատասխան հրամանագիր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է փետրվարի 6-ին:

Նոր հրամանագրի համաձայն` ԱՄՆ տարածքում իրանական բոլոր պետական, այդ թվում Կենտրոնական բանկին պատկանող ակտիվները, արգելափակվելու են: Առաջարկված միջոցները կհամալրեն դեռեւս 2012 թվականի հունվարի 1-ին ԱՄՆ նախագահի ներկայացրած պաշտպանական օրինագիծը, որի մի շարք դրույթներ ուղղված են Իրանի բանկային համակարգի դեմ:  

Օրենսդրության համաձայն` ԱՄՆ դադարեցնում է բոլոր գործարքներն այն ֆինանսական ինստիտուտների ու կազմակերպությունների հետ, որոնք ինչ-որ կերպ համագործակցում են Իրանի Կենտրոնական բանկի հետ, փոխանցում է РБК-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ