News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության ոլորտում Հայաստանն ու Ռուսաստանն ունեն  համագործակցության խորացման լավ հեռանկարներ: Այդ մասին այսօր` փետրվարի 7-ին լչրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Վիկտոր Զուբկովը: Մասնավորապես` երկկողմանի հետաքրքրություն են ներկայացնում ջերմոցների եւ անասնապահակլան համալիրների կառուցման ծրագրերը, գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման կազմակերպումը:

Վ. Զուբկովի խոսքով` այդ ծրագրերի իրականացմանը մեծապես կարող են նպաստել ռուսաստանյան այնպիսի ընկերություններ, ինչպես «Ռոսսելխոզբանկը» եւ «Ռոսագրոլիզինգը»:

Վ. Զուբկովը տեղեկացրեց, որ Ռուսաստանը պատրաստ է բացել Հայաստանում «Ռոսսելխոզբանկի» ներկայացուցչություն եւ սկսել ՀՀ գյուղատնտեսության վարկավորումը: Իսկ «Ռոսագրոլիզինգը» պատրաստ է  լիզինգային կազմակերպության դուստր ընկերություն հիմնել Երեւանում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, որ համատեղ աշխատանքային խումբը 1 ամսվա ընթացքում համաձայնեցնելու է Հայաստանում ռուսաստանյան բանկի եւ լիզինգային կազմակերպության գործունեության ծավալման մանրամասները, ինչից հետո կընդունվի վերջնական որոշում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ