News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազի մատակարարումը դադարեցվել է տեխնիկական անսարքությունների հետեւանքով։

Թուրքական Dunyabulteni կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանից Թուրքիա մատակարարվող գազը դադարեցվել է 2 երկրներում գտնվող գազի կոմպրեսորներում ի հայտ եկած տեխնիկական անսարքությունների պատճառով։

Միեւնույն ժամանակ կրճատվել է Իրանից Թուրքիա մտնող գազի ծավալները։

Թուրքիայի էներգետիկայի նախարարության պատասխանատուները նշել են, թե էլեկտրաէներգիայի արտադրության համար գազի փոխարեն ժամանակավոր անցում է կատարվել մազութ եւ նավթ են օգտագործում։

Նշվում է, որ ձմռանը Թուրքիան օրական ծախսում է 176 մլն խմ գազ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ