News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզում, այսօր` փետրվարի 8-ին, ժամը 07.55-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սեւան ավտոճանապարհի 32-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ խցանվել ձնակույտի մեջ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների ուժերով Ռոման Բադոյանին պատկանող «ՎԱԶ-2106» մակնիշի 01 ՏԼ 943 համարանիշի ավտոմեքենան դուրս է բերվել ճանապարհի երթեւեկելի մաս:

Զոհեր եւ տուժածներ չկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ