News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի բանկային համակարգի ակտիվներում 2011 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ չաշխատող են 3.25 %-ը: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած Տեղեկագրում: Վերջին 6 ամիսների ընթացքում տեղի է ունեցել բանկերի չաշխատող ակտիվների (այլ խոսքով` անհուսալի կամ դուրս գրման ենթակա պարտքերի) տեսակարար կշռի նվազում: Մասնավորապես` հոկտեմբերի 31-ի դրությամբ չաշխատող էին ակտիվների 5.05 %-ը:  

Չաշխատող ակտիվների ամենամեծ բաժինը գտնվում է առեւտրի ոլորտում` 0.82 %: Երկրորդ տեղում վերամշակող արդյունաբերությունն է` 0.7 %: Այնուհետեւ հետեւում են սպառողական ու հիփոթեքային վարկերը:

Նշենք, որ առեւտրային բանկերի ակտիվները դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 2 տրլն դրամ: Հետեւաբար` չաշխատող ակտիվների ծավալը կազմում է 65 մլրդ դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ