News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Փետրվարի 8-ից մինչեւ 11-ը ներառյալ` Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնային ազդեցության ներքո, իսկ մինչ այդ հանրապետության ամբողջ տարածքում  ժամանակ, առ ժամանակ սպասվում են ձյան տեղումներ: Առանձին վայրերում կլինի մառախուղ, լեռներում եւ լեռնանցքներում` բուք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով, տեղ-տեղ կդիտվի քամու ուժգնացում մինչեւ 20 մետր/վայրկյան արագությամբ, ճանապարհներին մերկասառույց: Իսկ տեղումների ինտեսիվությունը, հատկապես մեծ կլինի փետրվարի  9-ի եւ 10-ի երեկոյան ժամերին:

Փետրվարի 11-ի երկրորդ կեսից տեղումները արեւմտյան շրջաններից աստիճանաբար կդադարեն եւ կմնան միայն Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում: Իսկ փետրվարի 11-ի ուշ երեկոյան հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն:

Երեւանում նույնպես մինչեւ փետրվարի 11-ը ժամանակ առ ժամանակ ձյուն է սպասվում: Գիշերային ջերմաստիճանը կլինի 4-6 աստիճան ցուրտ, իսկ  ցերեկը սպասվում է 0-2 աստիճան ցուրտ: Գագիկ Սուրենյանից տեղեկացանք նաեւ, որ  քաղաքում ձյան շերտը 20 սմ է: Իսկ ամբողջ հանրապետության սահմաններում տատանվում է 10-ից մինչեւ 80 սմ-ի սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ