News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հոլիվուդից երկու մարդու գողության բազմաթիվ մեղադրանքներ է ներկայացվել այն բանից հետո, երբ նրանք շարունակաբար հարյուրդոլարանոց նվեր քարտեր են գնել Գլենդելի «Target» խանութում`օգտագործելով կրեդիտային քարտերի գողացված տվյալները: Այս մասին հայտնում է  «Glendale News-Press»-ը:

21-ամյա Արթուր Դարբինյանին եւ 20-ամյա Ալիկ Ջանոյանին ներկայացրել են  քարտերի տվյալների ձեռքբերման 5 կետից բաղկացած մեղադրանք,անձնական տվյալների գողացման  3 կետից բաղկացած եւ առեւտրային կազմակերպությունում գողության 2 կետից բաղկացած մեղադրանք:

Փետրվարի 7-ին Առաջին ատյանի գլխավոր դատարանի կողմից գրավի գումարը 290 000 դոլարից իջեցվել է մինչեւ 100 000 դոլարի: Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչել ներկայացված մեղադրանքների համար: 

Գլենդելյան ոստիկանությունը եւ ԱՄՆ-ի Դաշնային մարշալների ծառայության աշխատակիցները Դարբինյանին եւ Ջանոյանին ձերբակալել են փետրվարի 2-ին այն բանից հետո, երբ դատախազությունը նրանց ձերբակալման փաստաթուղթ է տվել:

 «Target» խանութի աշխատակիցը ոստիկանության հետ կապվել է այն բանից հետո, երբ Դարբինյանը եւ Ջանոյանը ենթադրաբար ձեռք են բերել  հարյուրդոլարանոց 12 նվեր քարտեր, օգտագործելով կեղծ քարտեր, որոնք վերակոդավորվել էին բանկային հաշիվներից գողացված  տեղեկություններով: Ոստիկանությունն ստացել է նաեւ նոյեմբերի 1-ին արված տեսագրությունները:

Տղամարդիկ խանութ են վերադարձել նոյեմբերի 3-ին, գնել եւս 5 հարյուրդոլարանոց նվեր քարտեր եւ դուրս եկել խանութից, որտեղ էլ նրանց սպասել է ոստիկանությունը: Ոստիկանությունը ձերբակալել է Դարբինյանին եւ Ջանոյանին այն բանից հետո, երբ գրպաններում հայտնաբերել է նվեր քարտերը, ինչպես նաեւ  այլ վերակոդավորված 9 քարտեր:

Նրանց սկզբից մեղադրանք չեն ներկայացրել, քանի որ խուզարկուները ցանկացել են գտնել այն տուժածներին, որոնց բանկային հաշիվների տվյալներն օգտագործվել էր: Նրան գտել են այն բանի ապացույցը, որ գողացվել է 17 մարդու բանկային տեղեկություն, որոնցից յուրաքանչյուրը հայտնել է 800-1000 դոլար կորստի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ