News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Թբիլիսին չի մասնակցի Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողություններին, եւ չի տրամադրի իր տարածքը այդ նպատակների համար: Այս մասին ինտերնետային բրիֆինգի ժամանակ հայտարարել է Համաշխարհային էկոնոմիկայի եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, Մոսկվայի Կառնեգի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Ռյաբովը, հավելելով, որ դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին:

«Իմ կարծիքով, Հարավային Կովկասի ոչ մի երկիր, այդ թվում Վրաստանը, շահագրգռված չէ մասնակցել Իրանի դեմ հնարավոր պատերազմին, քանի որ Իրանը միշտ կգտնի պատասխանելու ձեւը: Խոսքը այդ երկրների տարածքների պատասխան ռմբակոծման մասին չէ: Թեհրանը կգտնի այլ միջոցներ այդ երկրներում իրավիճակն ապակայունացնելու համար»,-նշել է Ռյաբովը:

Միաժամանակ, փորձագետն ասել է, որ եթե հանկարծ տեղի ունենա անհավատալին եւ Վրաստանն ինչ-որ ձեւով ներքաշվի Իրանի դեմ ուղղված գործողություններին, դա Մոսկվայի համար հարմար առիթ կլինի Վրաստանին հարեւան երկրներում ու տարածաշրջաններում իր ռազմական ներկայությունը մեծացնելու համար:

«Դրա պաշտոնական բացատրությունը այսպիսին կլինի. տեսեք, Թբիլիսին այսօր իր տարածքը տրամադրել է Իրանի վրա հարձակվելու համար, վաղն էլ մեր դեմ հարձակման համար կտրամադրի: Նշանակում է, մենք պետք է հետագայում եւս լավ զինվենք, որպեսզի Վրաստանին հասկացնել տանք, որ մեզ հետ նման բաները չեն անցնի»,-կարծիք է հայտնել փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ