News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում, այսօր` փետրվարի 8-ին, իրենց տանը 3-ամյա Էդգար Ստեփանյանը բազկաթոռի թիկնակի վրայից գլխի վրա վայր է ընկել եւ տեղում մահացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Զոլաքարի գյուղապետը Արման Ղազարյանը:

Նրա խոսքով` Էդգարը ընտանիքի կրտսեր երեխան էր, ուներ 4 տարեկան քույր: «Տանը մարդ եղել է, երեւի անուշադիր են եղել»,- ասաց նա` հավելելով, որ Էդգարը հայր, մայր, տատիկ, պապիկ ունի: Իսկ թե կոնկրետ դեպքի ժամանակ տանը ով է եղել, գյուղապետը կոնկրետ չգիտի:

«Դա պատահակություն էր, փորձանք, իրենք իրենց երեխեքին նվիրված մարդիկ են, տանը մարդ եղել է, երեւի գործով են ընկել, ինքն էլ չարաճճի երեխա էր»,- ասաց Արման Ղազարյանը:

Նշենք, որ փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ