News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի անկախացումից հետո համամասնական ընտրակարգի անցնելու հարցը մշտապես եղել է քննարկման առարկա: Այս մասին, այսօր` փետրվարի 10-ին, մամուլի ասուլիսում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը խոսելով 100% համամասնական ընտրակարգի անցնելու խնդրի շուրջ:

«ՀՀԿ-ն եղել է այն գաղափարի կողմնակիցը, որ խորհրդարանում համամասնականի տեղերի թիվը պետք է ավելացվի` կամաց-կամաց փոքրացնելով մեծամասնական տեղերի թիվը»,-ասաց նա:

Սակայն, ըստ Գագիկ Մինասյանի, այն հանգրվանը, ուր մենք հիմա հայտնվել ենք, բավականին վճռորոշ հանգրվան է: «Ինչո՞ւ, որովհետեւ երբ մեծամասնական տեղերի քանակը փոքրացնելով հասավ  41-ի, պարզվեց, որ մեր վարչատարածքային միավորումներից ամենափոքրը` Վայոց Ձորի մարզը ներկայացված է ընդամենը մեկ պատգամավորով: Իսկ մեծամասնական տեղերի հետագա քչացումը խորհրդարանում կբերի ընդհանրապես այդ գաղափարի խաթարման: Այսինքն` կլինի վարչատարածքային միավոր, որը  չի կարող ունենալ իր պատգամավորը, ինչը քննության խնդիր է»,- նշեց Գագիկ Մինասյանը:

Նա միաժամանակ հարց ուղղեց, թե արդյոք մենք պատրա՞ստ ենք նրան, որ զրկենք մեր ընտրողներին իրենց միջնորդավորված ներկայացվածությունն ունենալ խորհրդարանում` իրենց կողմից ընտրված կոնկրետ պատգամավորի տեսքով:

Ստեղծված վիճակում, որպես այլընտրանք, Մինասյանն նշեց երկպալատանի խորհրդարանի անցումը, որին ինքը` Մինասյանը կողմ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ