News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թեհրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը փետրվարի 12-ին կանչվել է Իրանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել` Ադրբեջանի տարածքում իսրայելական հատուկ ուժերի հակաիրանական գործունեությունը դադարեցնելու պահանջով:

 «Ադրբեջանի դեսպանին վճռական բողոք է ներկայացվել այն կապակցությամբ, որ իրանցի գիտնականների սպանությանը հանցակից ահաբեկչական տարրերը տեղաշարժվել են Ադրբեջանի Հանրապետության տարածքով եւ իսրայելական «Մոսսադ» հետախուզության աջակցությամբ լայն հնարավորություններ են ունեցել Թել Ավիվ մեկնելու », –ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը մեջբերում է  «ԻՐՆԱ» գործակալությունը:

Նոտայում խոսվում է ադրբեջանական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվող հակաիրանական քարոզչության, Ադրբեջանում իրանական կազմակերպությունների ունեցած խնդիրների եւ Աստարա-Բաքու ավտոմայրուղով իրանական բեռնատարների երթեւեկության արգելքի մասին: Թեհրանը Բաքվին կոչ է անում «դադարեցնել Իրանի նկատմամբ ոչ բարեկամական պահվածքը», - ընդգծվում է հայտարարության մեջ, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Այս տարվա հունվարի 11-ին Թեհրանում ահաբեկչության արդյունքում զոհվել էր «Նաթանզ» միջուկային կենտրոնի աշխատակից 32-ամյա Մուսթաֆա Ամադի Ռոուշանը: Մոտոցիկլով ընթացող անհայտ անձինք նրա ավտոմեքենայի դռանը պայթուցիկ սարք էին ամրացրել: Տարեսկզբից իրանական մայրաքաղաքում նման սցենարով մի քանի ահաբեկչություն է կազմակերպվել, որի զոհ են դարձել միջուկային տեխնոլոգիաների ոլորտում աշխատող երեք գիտնականներ: Իրանական պաշտոնական անձինք այդ հանցագործությունների մեջ մեղադրում են ամերիկյան եւ իսրայելական հատուկ ծառայություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ