News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Յունիբանկը» բարձրացրել է «Շահավետ+» ժամկետային ավանդի տարեկան տոկոսադրույքները, տեղեկացնում են բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այսուհետ «Շահավետ+» ավանդը կարելի ձեւակերպել տարեկան 13% տոկոսադրույքով` ՀՀ դրամի դեպքում, 9%` ԱՄՆ դոլարի եւ 7%` եվրոյի դեպքում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ կամ 300 դոլար/եվրո, ժամկետը` 91-ից մինչև 365 օր:

«Շահավետ+» ավանդի դեպքում կարելի է ընտրել տոկոսների հաշվեգրման նախընտրելի տարբերակը` ամենամսյա կամ ավանդի գործողության ժամկետի վերջում: Բոլոր ավանդատուներին անվճար տրամադրվում է ArCa կամ Visa քարտ, ինչպես նաեւ կոմունալ վճարումների UNIPAY քարտ: Ավանդի լրացուցիչ առավելությունն է օվերդրաֆտի (վարկային միջոցների) ստացման հնարավորությունը` ավանդի գումարի 90% չափով: «Շահավետ+» ավանդը կարելի է ձևակերպել  Յունիբանկի երևանյան կամ մարզային ցանկացած մասնաճյուղում:

«Յունիբանկը» ֆիզիկական եւ իրավաբանական անձանց առաջարկում է ինչպես ստանդարտ, այնպես էլ անվանական ավանդներ: Մասնավորապես, դրամական միջոցները «Յունիբանկում» ավանդադրելիս, հաճախորդները, կախված ավանդների պայմաններից, կարող են օգտվել մուլթիարժութային ռեժիմից, իրականացնել տոկոսների կապիտալիզացիա, համալրել կամ մասնակի ետ կանչել ավանդի գումարը: Նման մոտեցման շնորհիվ, այսօր  «Յունիբանկը» ՀՀ բանկային համակարգի առաջատարն է ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների ծավալներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ