News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Թբիլիսիի միջեւ երկաթուղային կապն իր աշխատանքները կվերսկսի փետրվարի 14-ից: Ուղեւորները, ովքեր չեն կարողացել Թբիլիսի հասնել փետրվարի 10-ի ուղերթով, եւ նրանք, ովքեր չեն կարողացել Երեւանից Վրաստանի մայրաքաղաք ուղեւորվել փետրվարի 12-ին, կարող են դա անել վաղը` փետրվարի 14-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Վահե Դավթյանը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ  փետրվարի 14-ին տոմսերի անբավարարություն լինի «համատեղ» Երեւան-Թբիլիսի ուղերթի ժամանակ, Դավթյանը պատասխանել է, որ ներկա պահին նման խնդիր չկա, բայց եթե խնդիր առաջանա, ղեկավարությունը վագոն ավելացնելու կարգադրություն կտա: Նա նաեւ հայտնել է, որ Մայիսյան-Ջաջուռ հատվածը արդեն մաքրվել է ձյունից:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ ուժեղ եւ երկարատեւ ձյան պատճառով որոշ փոփոխություններ էին կատարվել Հայաստանից մեկնող գնացքների ուղեցույցում:

Ջաջուռ-Մայիսյան հատվածում ստեղծված ծանր պայմանների պատճառով փետրվարի 10-ին հետաձգվել էր Երեւան-Թբիլիսի գնացքի մեկնումը Երեւան կայարանից: Գնացքի ուղեւորները, որոնք Երեւանից պետք է մեկնեին 22:35-ին փետրվարի 10-ին, ստիպված էին գիշերել վագոններում: Ուղեւորների համար պայմաններ էին ստեղծվել, իսկ վագոնները լրացուցիչ ջեռուցվել էին: Երեւան-Թբիլիսի գնացքը «Երեւան» կայարանից մեկնել էր փետրվարի 11-ին` ժամը 9:00-ին, սակայն հասնելով Գյումրի, հարկադրված էր եղել վերադառնալ Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ