News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Փետրվարի 13-ին` ժամը 16.32-ին տեղակատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող թիվ 19 պոլիկլինիկայից դեռեւս չպարզված քիմիական նյութից թունավորումով «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա Գոհար Եղիազարյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Նույն օրը ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գոգոլի փողոցի թիվ 3 շենքի 42-րդ բնակարանի բնակիչ, 4-ամյա Լեւոն Վարդանյանը խմել է աղաջուր: Դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության բժիշկները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, ծնողները հրաժարվել են հոսպիտալացումից:

Նույն օրը`ժամը 20.15-ին  տեղեկատվություն է ստացվել, որ թունավորուման նախանշաններով «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 58 շենքի 30-րդ բնակարանի բնակիչ, 3-ամյա Արտաշես Եղիազարյանը, իսկ փետրվարի 14-ին` «Արմենիա» բժշկական կենտրոն` Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 63 շենքի 7-րդ բնակարանի բնակիչ, 27-այա Ալբերտ Խաչատրյանը: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ