News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունը վաղաժամ է: Այդ մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը` 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ:

Բալասանյանը քննադատել է համամասնական ընտրակարգը՝ նշելով, որ այդ դեպքում կորելու է ընտրող-պատգամավոր կապը: Գյումրեցի փոխնախագահը, ով ինքն էլ մեծամասնականով է ընտրվել, կարծում է, թե լիովին համամասնականի դեպքում կըտրվեն ավելի շատ Երեւանից, եւ մարզերի բնակիչները ներկայացված չեն լինի Ազգային Ժողովում:

Նշենք, որ խորհրդարանական լսումներն անցկացվում են ՀՅԴ-ի, «Ժառանգության» եւ ԲՀԿ-ի նախաձեռնությամբ:

Մեծաամասնականով ընտրված պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր հերթին հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ չէ մեծամասնականով ընտրության: «Մենք  պատրաստ չենք, քանի որ երկու ազգ հավաքվում եւ թշնամություն են անում»,- նշեց նա: Նա նկատեց, որ անկուսակցական պատգամավորները կարող են ընդգրկվել կուսակցությունների ընտրացուցակներում՝ այդկերպ նաեւ առաջ տանելով իրենց օրենսդրական նախաձեռնությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ