News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թբիլիսի են ուղեւորվել իսրայելական քրեագետները ահաբեկչության փորձի հետաքննության համար, որի զոհը կարող էր դառնալ Վրաստանում Իսրայելի դեսպանի անձնական վարորդ Իցխակ Գերբերգը:

Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Քոբալիան, որն այցով գտնվում է Թել Ավիվում, հաստատել է, որ հետաքննությունը տարվում է վրացական եւ իսրայելական կողմերի հետ համատեղ:

Վրաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Մանանա  Մանջգալաձեն հայտարարել է, որ այդ գործի բացահայտումը «առաջնային է վրացական իրավապահ մարմինների համար»:

Ավելի վաղ Վրաստանի ԱԳ նախարարը ելույթ է ունեցել Հնդկաստանում իսրայելական դեսպանատան մեքենայի պայթեցման եւ Վրաստանում նմանատիպ փորձի քննադատությամբ` հայտարարելով, որ «Վրաստանը` որպես տարածաշրջանային եւ միջազգային խաղաղության կողմնակից, շահագրգռված է երկրում դիվանագիտական կորպուսի անվտանգության հավատարմագրմամբ», հաղորդում է  «Ռոսբալթը»:

Փետրվարի 13-ին իսրայելական դեսպանի վարորդ Ռոման Խաչատրյանն իր մեքենայի տակ կասկածելի փաթեթ էր հայտնաբերել: Նա դիմել էր իրավապահ մարմիններին: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները փաթեթում ռումբ են հայտնաբերել եւ վնասազերծել այն:

Ավելի ուշ «Գռուզիա Online»-ը հայտնել էր, որ տվյալ մեքենան չի սպասարկում դիվանագիտական առաքելությանը, այլ նրա  (Խաչատրյանի) անձնական սեփականությունն է: Դրա հետ կապված ՆԳՆ-ում չեն բացառել, որ մահափորձը կարող է կապված չլինել դեսպանատան գործունեության հետ: 

Այդ նույն ժամանակ իսրայելական իշխանությունները հայտարարել են, որ Թբիլիսիում ահաբեկչության փորձի հետեւում, ինչպես նաեւ Նյու Դելիի ահաբեկչության դեպքում (այնտեղ Իսրայելի դեսպանատանը պատկանող ավտոմեքենայի պայթյունի ժամանակ 4 մարդ էր տուժել), կանգնած են իրանական հատուկ ծառայությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ