News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2008թ. նախագահական ընտրություններից հետո  Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելն անհնար էր: Այս մասին, փետրվարի 15-ի մամլո ասուլիսում, հայտարարել է «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով` համագործակցության հնարավորության մասին սկսեցին խոսել ընտրություններից հետո. «Բայց ես ինչպե՞ս կարող էի համագործակցել մի մարդու հետ, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում վիրավորել էր ինձ` չվարանելով անվանել «հայրենիքի դավաճան»: Եթե ես ձեզ, օրինակ, հայրենիքի դավաճան անվանեմ, դրանից հետո կաշխատե՞ք ինձ հետ»,- ասել է Բաղդասարյանը:

Ինչպես նշել է ՕԵԿ-ի ղեկավարը, ինքը վարկանիշը բարձրացնելու համար Տեր-Պետրոսյանի հետ համագործակցելու կարիք չուներ: «2008թ. ընտրություններին ես շատ քիչ տոկոսներով էի հետ Լեւոն Տեր-Պետրոսյանից (պաշտոնական տվյալներով` Տեր-Պետրոսյանը հավաքել է ձայների 21,5%-ը, Բաղդասարյանը` 17,7%-ը - խմբ.): Նրան երկու տասնյակ կուսակցություններ էին աջակցում, իսկ ես մենակ էի: Սակայն արժանի տեղ զբաղեցրի», – նշել է Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. նախընտրական քարոզարշավի ընթացքում Արթուր Բաղդասարյանը, ինչպես նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, հանդես էր գալիս արմատական ընդդիմության դիրքերից: Սակայն հետընտրական ողբերգական իրադարձություններից հետո նա կտրուկ փոխեց իր դիրքորոշումը: «Օրինաց երկիրը» հերթական անգամ դարձավ իշխող կոալիցիայի անդամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ