News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարդան Օսկանյանի անադամակցելը «Բարգավաճ Հայաստանին» սպասելի էր:  Այս մասին լրագրողներին փետրվարի 15-ին հայտարարել է  «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ  Արթուր Բաղդասարյանը: 

«Այս մասին շատ է ասվել եւ խոսվել, այդ պատճառով էլ այս քայլն սպասելի էր: Դրան որեւէ բան ավելացնելը դժվար է», – ասել է Բաղդասարյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին արտգործնախարարը ԲՀԿ-ի շարքերում ընդգրկվել է փետրվարի 14-ին: 

Այն հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն օլիգարխական կուսակցությունից կվերածվի քաղաքական ուժի, Բաղդասարյանը պատասխանել է.  «Լրագրողների ուժը նրանումն է, որ նրանք կարող են հանդիպել ում հետ կամենան եւ ներկայացնել լսածն ինչպես կամենան: Իմ կողմից իմ գործընկերների վերաբերյալ որեւէ մեկնաբանությունը ճիշտ չի լինի: Նման հարցերին ձեզ ավելի լավ կպատասխանի ինքը` «Բարգավաճ Հայաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ