News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի տունը հայկական կողմին վաճառելու գործարքը կայանալու է փետրվարի 22-ին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, ով այս օրերին գտնվում է Վրաստանում:

Անանյանի խոսքով, տան սեփականատեր Արչիլ Լեժավան տունը գնահատել է 145 հազար դոլար: «Մենք փորձեցինք Թումանյանի տանը համարժեք տուն գտնել, սակայն համաձայնության չեկանք: Քանի որ Հայաստանի Հանրապետությունն իրավունք չունի սեփականություն ձեռքբերել այլ երկրներում, շինությունը պետք է մասնավոր անձ, կամ կազմակերպություն գնի: Խորհրդակցելով կառավարության հետ, մենք նպատակահարմար գտանք, որ տունը գնի Գրողների համահայկական միությունը, որին գումարներ կհատկացնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը»,- նշեց Անանյանը:

Նշենք, որ վերոնշյալ գումարը վճարվելու է 122 քառակուսի մետր մակերեսով տան համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ