News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցներից «Շտապօգնության» կանչերի թիվը նվազել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով` փետրվարի 14-ին, «Շտապօգնություն» ՓԲԸ-ն սպասարկել է 577 կանչ, որոնցից 5-ն ստացվել է Երեւանի փողոցներից: «5-ից 4-ն է տեղափոխվել հիվանդանոց: Դրանք կոտրվածքները չեն, կարող են սալջարդեր էլ լինել, կոտրվածքը ախտորոշվում է հիվանդանոցում»,- ասաց նա:

Իսկ դրանից առաջ փետրվարի 13-ին, «Շտապօգնություն» ՓԲԸ-ն արձանագրել է 599 կանչ, որոնցից 7-ը` Երեւանի փողոցներից: Թագուհի Ստեփանյանի խոսքով` փետրվարի 12-ին սպասարկել են 590 կանչ, որոնցից 9-նն էր փողոցներից:

Նրա փոխանցմամբ` նախկինի պես` «Շտապօգնության» կանչերի մեջ առաջին տեղը գրավում են սիրտ-անոթային հիվանդությունները, երկրորդ տեղը` սուր ռեսպիրատոր հիվանդությունները, իսկ երրորդը` վնասվածքները: «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրենը տեղեկացրեց, որ այս տարի իրենց մոտ ցրտահարության դեպքեր չեն արձանագրվել:

Նշենք, որ շաբաթվա սկզբից հանրապետությունում ընդմիջումներով ձյուն է տեղացել, որի պատճառով ճանապարհները դարձել են դժվարանցանելի ոչ միայն վարորդների, այլեւ հետիոտնի համար: Մասնավորապես` Երեւանի մայթերին եւ կողմերում դեռ կան ձյան շերտեր, սառույցներ, թեեւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնարարվել էր մաքրել դրանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ