News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անկախության հռչակումից հետո` 20 տարվա ընթացքում, զարգացել է ժողովրդավարության ճանապարհով եւ մտադիր է հետագայում էլ առաջ շարժվել այդ ուղիով:

Ողջունելով ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված Ստեփանակերտում ընթացող Միջազգային գիտական կոնֆերանսի մասնակիցներին, ԼՂՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը շեշտել է, որ վերջին 20 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի շեղվել քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ անկախ պետության ստեղծման գործում ընտրած ժողովրդավարական ուղուց:

Նա նշել է, որ կոնֆերանսի նպատակն է վերաիմաստավորել անցյալ տարիների ձեռքբերումները տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների ենթատեքստում, համակցել եւ կոնսոլիդացնել կարծիքները, որոշել հետագա աշխատանքի ուղիները: «Հույս ունեմ, որ կոնֆերանսը կնպաստի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացմանը»,-նշել է խոսնակը:

Իր հերթին, Հայաստանի Սահմանադրական դատարանի ղեկավար Գագիկ Հարությունյանը, ողջունելով կոնֆերանսի կազմակերպիչներին եւ մասնակիցներին, նշել է դրա անցկացման կարեւորությունը: Նրա խոսքով, կոնֆերանսը կոչված է կենտրոնացնել փորձագետների կարծիքներն ու տեսակետները: Մասնակիցները հանդիպել են աշակերտների եւ ուսանողների հետ` հասարակական կարծիքին, հատկապես նոր սերնդի տեսակետներին ավելի մոտիկից ծանոթանալու համար:

Հայաստանի ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, գեներալ-մայոր, քաղաքագիտության դոկտոր Հայկ Քոթանջյանը ընդգծել է որ Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Հարավային Կովկասում լեգիտիմ եւ դեմոկրատական պետության լավագույն օրինակը:

Կոնֆերանսի արդյունքները, հնչած զեկուցումներն ու ելույթները կհրատարակվեն առանձին ժողովածուով: Դա նախատեսվում է անել մինչեւ ապրիլի վերջ:

NEWS.am-ը հանդիսանում է կոնֆերանսի ինֆորմացիոն գործընկերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ