Ստեփանակերտում աշխատանքն է սկսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը:
Երկօրյա կոնֆերանսին կմասնակցեն քաղաքագետներ, գիտական եւ քաղաքական կառույցների ներկայացուցիչներ Հայաստանից եւ ԼՂՀ-ից, փորձագետներ Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Հոլանդիայից: Կոնֆերանսին մասնակցելու է մեկնել նաեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը`Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Լիագումար նիստից հետո կոնֆերանսը կշարունակվի երեք բաժիններով: Մասնակիցները կքննարկեն ԼՂՀ հռչակման իրավական հիմքերին առնչվող հարցեր, պատմական եւ քաղաքական բաղադրիչները: Փետրվարի 19-ին նախատեսվում է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հանդիպումը կոնֆերանսի մասնակիցների հետ:
NEWS.am տեղեկատվական գործակալությունը կոնֆերանսի ինֆորմացիոն գործընկերն է: