News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան ժամանակավորապես դադարեցվել է Վրաստանի տարածքում` Գարդաբանի շրջանում գազամուղի 61-րդ կիլոմետրի վրա տեղի ունեցած վթարի հետեւանքով: Այդ մասին հայտնել է Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիան:

«Գրուզյա-օնլայն»-ի տեղեկություններով, մատակարարող ընկերության աշխատակիցները սկսել են շինարարական աշխատանքները: Դեպքի վարյում է գտնվում Վրատանի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ալեքսանդր Խետագուրին:

Խետագուրին հայտնել է լրագրողներին, որ վթարը խնդիրներ չի առաջացել Վրաստանի եւ Հայաստանի գազամատակարարման հարցում: Ներկայումս Վրաստանում դադարեցվել է միայն Գարդաբանի ՋԷԿ-ի մեկ էներգաբլոկի աշխատանքերը, իսկ Հայաստանը գազ է ստանում պահեստից:

Նախարարը նշել է, որ վթարի չեզոքացման համար կպահանջվի եւս մեկ օր, որից հետո Հայաստան գազամատակարարումը կվերականգնվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ