News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանը ձերբակալվել է Լիլ քաղաքում մարմնավաճառների ցանցի նոր սկանդալային գործի շրջանակներում: Նրան կասկածում են կավատությանն աջակցելու եւ հանրային գույքը չարաշահելու մեջ:

ԱՄՀ-ի նախկին ղեկավարը առավոտյան հարցաքննվել է Լիլ քաղաքի ժանդարմությունում, հետաքննությունը հետաքրքրվում է Carlton հյուրանոցի շրջակայքում մարմնավաճառների ցանցի գործում նրա ունեցած մասնակցությամբ:

Քննիչները կասկածում են, որ  ֆրանսիական Պա դը Կալե դեպարտամենտից Ստրոս Կանին ծանոթ երկու գործարարներ` Ֆաբրիս Պասկովսկին եւ Դավիդ Ռոկեն` BTP Eiffage ընկերության մասնաճյուղի նախկին տնօրենը, ֆինանսավորել են  մարմնավաճառուհիների մեծաթիվ այցերը Փարիզ, Վաշինգթոն եւ Բրյուսել` անառակաբարո խնջույքներին մասնակցելու նպատակով:

Հարցաքննության ժամանակ Ստրոս Կանը ձերբակալված է եղել, իսկ հարցաքննության ավարտից հետո նրան նրան կարող են մեղադրանք ներկայացնել կավատությանն աջակցելու եւ հանրային գույքը չարաշահելու համար: Նրան սպառնում է 7 տարվա ազատազրկում եւ  375 հազար եվրո տուգանք, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Հիշեցնենք, որ Ստրոս Կանը ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնից զրկվել էր այն բանից հետո, երբ  ամերիկյան հյուրանոցի սպասուհին մեղադրել էր նրան սեռական ոտնձգությունների մեջ: Հետագայում մեղադրանքը հանվել էր նրա վրայից, քանի որ սպասուհին կցկտուր ցուցմունքներ էր տվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ