News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հրշեջ փրկարարների կողմից երեկ` փետրվարի 21-ին, հիվանդանոց տեղափոխված հղի կինը` 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանը, դեռ չի ծննդաբերել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ապարան» բ/կ-ի տնօրեն Հայկ Շմավոնյանը նշեց, որ մոր կյանքին վտանգ չի սպառնում, բայց պտուղը պրոբլեմներ ունի, թերի զարգացած է: Հայկ Շմավոնյանի խոսքով` այժմ հետազոտություններ են անում, դեռ պարզ չէ` կպահեն պտուղը, թե արհեստական վիժում կանեն: Վերջնական ախտորոշումը կճշտվի այսօր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արագածոտնի մարզում փետրվարի 21-ին, ժամը 14.56-ին ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս-Ալագյազ գյուղերի ճանապարհահատվածին ձնակույտի մեջ է մնացել թրթուրավոր տրակտոր` երեք ուղեւորներով, ուղեւորներից մեկը վատառողջ է:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնել  են, որ ահազանգը փոխանցվել է մարզային փրկարարական վարչություն: Ժամը 15.11-ին Ծաղկահովիտից դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 15.42-ի սահմաններում փրկարարները հասել են Ալագյազ-Ճարճակիս գյուղերի խաչմերուկ. ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած մոտ 3 կմ ճանապարհը փրկարարները հաղթահարել են ոտքով:

Պարզվել է, որ ուղեւորուհի 20-ամյա Գյուլնարա Ֆարոյանին անհրաժեշտ է տեղափոխել ծննդատուն. ժամը 16.45-ի սահմաններում հրշեջ-փրկարարները նրան պատգարակով հասցրել են Ճարճակիս-Ալագյազ գյուղերի խաչմերուկ, որտեղից էլ ավտոմեքենայով տեղափոխել են Ապարան քաղաքի հիվանդանոց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ